Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կմատուցվի Սուրբ Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով, կհրապարակվի Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով:
Կկատարվի Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար: Ս. Պատարագի սկիզբը` 11:00-ին: